Ռուսաստանի հատուկ ծառայությունները երեք անգամ փորձել են ձերբակալել Բորիս Նեմցովի սպանության գործով հիմնական ֆիգուրանտներից մեկին՝ ՆԳՆ Հյուսիս բատալյոնի հրամանատարի նախկին տեղակալ Ռուսլան Գերեմեեւին, հայտնում է «Ռոսբալտը» ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Գերեմեւի ու այս գործով մեկ այլ ֆիգուրանտի՝ Ռուսլան Մուխուդինովի ձերբակալման առաջին գործողությունը ծրագրված էր մարտի սկզբին ՝ Նեմցովի վրա մահափորձի մյուս հավանական մասնակիցներին ձերբակալելուց հետո: Երկրորդ անգամ նրանց պատրաստվում էին ձերբակալել մարտի վերջին, Չեչնիայի Ջալկա գյուղում: Երրորդ գործողությունը պատրաստվում էր հուլիսին, ընդ որում դրան պետք է մասնակցեին նաեւ Գլխավոր հետախուզական վարչության հատուկ ջոկատի մարտիկները, ովքեր լավ գիտեն Չեչնիայի լեռնային տեղանքը:




























