Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ Դ. Դ.-ի «Հովան Լիան Գրուպ» ՍՊԸ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետեւանքով ամբողջությամբ վնասվել է 29-ամյա Հ. Հ.-ի «Օպել վեկտրա Ա» մակնիշի 34 TZ 779 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ հետնամասը. զոհեր եւ տուժածներ չկան: