Տոկիոյի Հանեդա օդանավակայանի մոտ գտնվողն գործարանում բռնկված հրդեհը մարել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այսօր՝ օգոստոսի 24-ի առավոտյան, պայթյուն է որոտացել Nippon Steel & Sumikin Pipe Co.Ltd ընկերությանը պատկանող, խողովակների արտադրությամբ զբաղվող, սակայն ներկայումս չգործող գործարանի պահեստներից մեկի տարածքում: Ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառները պարզվում են:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարության տեղեկատվությամբ, հրդեհը չի ազդել Հանեդա օդանավակայանի ավիահաղորդակցության վրա: Միաժամանակ արտակարգ դեպքի պատճառով փակվել է Կավասակի քաղաքի ավտոմայրուղու հատվածներից մեկը, որտեղ գտնվում է այդ գործարանը:





























