Օգոստոսի 21-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սունդուկյան փողոցի բնակչուհի Հռիփսիմե Բ.-ն եւ հայտնել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի բակում մարդ են ծեծում:
Ժամը 21.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Հռիփսիմե Բ.-ի ամուսինը` 30-ամյա Արմեն Ռ.-ն, եւ հայտնել, որ նշված շենքի բակում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.05-ին անհայտ անձիք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Արմեն Ռ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում կինը հայտնել է, որ ամուսնուն ծեծի է ենթարկել հարակից շենքի բնակիչ ոմն Հովո:
Պարզվել է, որ Հովոն 28-ամյա Հովհաննես Ս.-ն է: Ժամը 23.30-ին վերջինս եւ 17-ամյա Տիրան Ա.-ն Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի մոտից բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:





























