Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 22, խարդախության` 9, կողոպուտի` 2, յուրացման 3 եւ խուլիգանության 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 75-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: