Դեպի Ուկրաինայի խորքը գրոհայինների առաջանալու սպառնալիքը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիեւում Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձի առիթով կազմակերպված տոնական արարողության ընթացքում, փոխանցում է УНН-ի թղթակիցը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չկարողացավ ոչնչացնել միջազգային դաշինքի միասնականությունը, իսկ պատժամիջոցները հզոր հարված են հասցնում ռուսաստանյան տնտեսությանը:
«Արդյո՞ք այդ ամենը նշանակում է, որ թշնամին հրաժարվել է ուղղակի ներխուժման կամ գրոհայինների` դեպի Ուկրաինայի խորքն առաջանալու գաղափարից: Ոչ», - ընդգծել է նա:
Պյոտր Պորոշենկոն նաեւ հաղորդել է, որ ռուսական ագրեսիան 2,1 հազար ուկրաինացի զինվորի կյանք է խլել:





























