Մայիսի 23-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ անձի կողմից 42-ամյա Արփինե Հ.-ի պարանոցից ոսկյա խաչը՝ ոսկյա 2 կախազարդով, բացահայտ հափշտակելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 20-ամյա Դավիթ Ա.-ն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:





























