«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ին եւ 23-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3768 կգ կանեփի եւ 47 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7,9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 մլ դեզոմորֆին եւ 0,3 գրամ կանեփի սերմեր:
Առգրավվել է նաեւ ողորկափող որսորդական 2 հրացան եւ չկրակված 1 փամփուշտ:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 նռնակ` պայթուցիչով, եւ տարբեր տրամաչափի 136 փամփուշտ:





























