Հայաստանի տարածքում, օգոստոսի 25-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 25-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +7+13, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20,
Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+20:




























