Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Վյազալովին նշանակել է Արտգործնախարարության նոր գլխավոր տնօրեն: Ռուսական պետության ղեկավարի հրամանագրի տեքստը տեղադրվել է իրավաբանական տեղեկությունների պաշտոնական համացանցային պորտալում: Այդ նույն փաստաթղթով վերոհիշյալ պաշտոնից ազատվել է Սերգեյ Մարեւը, որն այն զբաղեցնում էր 2012 թվականից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արտգործնախարարության գլխավոր տնօրենը նախարարի այն տեղակալն է, որը զբաղվում է ֆինանսա-տնտեսական գործունեության, կապիտալ շինարարության, արտասահմանում դիվանագիտական ունեցվածքի կառավարման, ՌԴ-ում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչների տեղավորման եւ սպասարկման հարցերով:





























