Ընդդիմությունը չպետք է ուղղակի «ոչ» ասի սահմանադրությանը եւ սահմանափակվի դրանով: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Երկրի ղեկավարը քաղաքական ուժերին խորհրդակցությունների է հրավիրել եւ կարծում եմ, լիովին արդարացված է ընդունել այդ հրավերը: Դա սեփական տեսակետը հայտնելու ամենալավ միջոցն է: Դա շատ ավելի ճիշտ է, քան կրկնել «ոչ»-ը: Չնայած` դա անհամեմատ ավելի դժվար է: Եվ ոչ բոլորն են սիրում չարչարվել»,-նկատել է Այվազյանը:
Պետք չի մտածել, թե քաղաքական ուժերի առաջարկներն ուղղակի կլսեն, ձեւի համար, իսկ հետո անուշադրության կմատնեն: Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մեջ կա մի քանի պատգամավոր, որոնք իշխանության գաղափարներին «ոչ» ասելով` սեփական ինչ-որ բան են առաջարկում: Եվ դրա մի մասը ընդունվում է, հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավորը:





























