«Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, որին օգոստոսի 20-ի գիշերը դաժան ծեծի էին ենթարկել, դեռեւս գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
NEWS.am-ի թղթակցին ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը հայտնեց, որ վիճակը կայուն ծանր է: Բժիշկները սպասում են, որ վիճակը կայունանա՝ վիրահատություն կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:




























