Ավելի քան 300 ներգաղթյալ, ծագումով հիմնականում` Աֆրիկայից, օգոստոսի 24-ի երեկոյան արգելափակել է Միլանի կենտրոնական փողոցը, իսկ դրանից հետո վեճի է բռնվել ոստիկանության հետ, որը եկել էր անկարգությանը վերջ դնելու:
Ցուցարարները հանդես են գալիս այն կենցաղ-բնակելի պայմանների դեմ, որ նրանց տրամադրել են իշխանությունները, ինչպես նաեւ` աշխատանքի իրավունքի հետ կապված ձգձգումների: Ամբոխը վանկարկել է. «Փաստաթղթեր: Փաստաթղթեր», հաղորդում է «Վեստի. Ռուն»:
Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով, տարվա սկզբից ի վեր ավելի քան 100 հազար ներգաղթյալ է Միջերկրական ծովով ժամանել երկիր: ՄԱԿ-ի հաշվարկները նույնիսկ ավելի տպավորիչ են` 137 հազար փախստական: Դա անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների համեմատ 83% տոկոսով ավելի է:
Հունաստան եւ Իտալիա ժամանող զբոսաշրջիկների մեկ-երրորդը սիրիացիներ են: Թվաքանակով նրանց հետեւում են Աֆղանստանի եւ Էրիթրեայի բնակիչները, որոնք ծովով են գալիս Եվրոպա. Սրանք այն փախստականներն են, որոնք ապաստան են փնտրում պատերազմից եւ հետապնդումներից:




























