Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ապարան քաղաքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 30-ամյա Սերինե Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի /Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի փորձը/ 1-ին մասի մեղադրանքով:




























