Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1979 թ. ծնված Գեւորգ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: