«Նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա) առաջնորդները կարող են հերթական բանակցություններն իրականացնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին, Նյու Յորքում, հաղորդում է Schwaebische.de-ն:
Deutsche Welle-ի փոխանցմամբ, «նորմադական քառյակի» կազմից երեք երկրների առաջնորդները, որոնք նախօրեին հանդիպել էին Բեռլինում, ամեն կերպ ցույց են տվել, որ խոսք չի կարող լինել քառյակից Ռուսաստանին դուրս թողնելու մասին:
Deutsche Welle-ն գրում է, որ Բեռլինում կայացած հանդիպումը յուրատեսակ խորհրդակցություն էր Պուտինի մասնակցությամբ հանդիպումից առաջ, հաղորդում է «РБК-Ուկրաինան»:





























