Սինգապուրի նախագահ Թոնի Թանը օգոստոսի 25-ին հրաման է արձակել ՝ երկրի վարչապետ Լի Սյան Լունի պահանջով խորհրդարանը ցրելու մասին։

Սինգապուրի օրենսդրության համաձայն ՝ համընդհանուր ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանը ցրելու օրվանից երեք ամսվա ընթացքում։

Վարչապետ Լի Սյանլունը մտադիր է գալիք ընտրություններում  առաջադրել իր թեկնածությունը՝  ներգաղթի ու տնտեսական աճի դանդաղող տեմպեր ունեցող երկրում  բարձր գնաճի հարցերով  բնակչության մտահոգության պայմաններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին։

«Ժողովրդական գործողություն» իշխանական կուսակցությունը Սինգապուրում իշխանության ղեկին է գտնվում արդեն ավելի քան 50 տարի։ Ակնկալվում է, որ կուսակցությունը կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով հանդես չեն գալիս։