Իսպանիայում եւ Մարոկկոյում ձերբակալել են 14 մարդու, որոնց կասկածում են    «Իսլամական պետության» համար գրոհայիններ հավաքագրելու մեջ:

Գործողությունն իրականացվել է Մադրիդի արվարձաններում, ինչպես նաեւ մարոկկական Ֆես, Նադոր, Դրիուշ, Էլ Հոսեյմա եւ Կասաբլանկա քաղաքներում Ամստերդամ-Փարիզ գնացքում 26-ամյա մարոկկացու կրակ բացելուց մի քանի օր անց:  

Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի խոսքով, հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ին:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Իսպանիայում եւ Մարոկկոյում տասնյակ ենթադրյալ ջիհադիստների են ձերբակալել: Հակաահաբեկչական գործողության մասնակիցների խոսքով, ներկայումս Եվրոպայում մոտ   800 ջիհադիստ կա, որոնք վերադարձել են Սիրիայից եւ Իրաքից: