Սիգապուրում համապետական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին: Այս մասին ասված է երկրի վարչապետ Լի Սյան Լունի՝ Facebook-ի պաշտոնական էջում:

Այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, Սինգապուրի նախագահ Թոնի Թանը հրամանագիր է ստորագրել, որով ցրել է Սինգապուրի խորհրդարանը»

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիգապուրի վարչապետ Լի Սյուն Լունը մտադիր է առաջիկա ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Սպասվում է, որ իշխող «Ժողովրդական գործողություն» կուսակցությունը, որն իշխանության է արդեն 50 տարի, կպահպանի մեծամասնությունը խորհրդարանում, քանի որ ընդդիմադիր ուժերը հանդես չեն գալիս միասնական ճակատով: