Իսրայելի՝ ահաբեկչության դեմ պայքարի շտաբը, որը ներառված է Ազգային անվտանգության խորհրդի կազմում, հրապարակել է այն երկրի ցանկը, որտեղ երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել: Ցանկում 33 երկիր է, որոնց թվում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Այդ երկրներ խորհուրդ չի տրվում այցելել «առանց հատուկ անհրաժեշտության»:
Շտաբի փաստաթղթում առանձին նշված են մի շարք շրջաններ, որտեղ նույնպես խորհուրդ չի տրվում այցելել: Դրանց շարքում նշված է Չեչնիայի հանրապետությունը:
Իսրայելի այն քաղաքացիներին, որոնք այս պահին գտնվում են այնտեղ, խորհուրդ է տրվում անհապաղ լքել այդ տարածքները՝ բարձր սպառնալիքի պատճառով, հաղորդում է IzRus-ը:





























