Ավստրալիայի Վիկտորիա նահանգում Քեյսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրելու ազգությամբ հայ Հովիկ Մելքոնյանը։
Մելքոնյանի թեկնածությունը սատարել են Քեյսիի լիբերալ կուսակցության անդամների 79 տոկոսը, հայտնում է Ավստրալիայի Հայկական ազգային կոմիտեն ։
Ավստրալիայի Հայկական ազգային կոմիտեի կառավարման անդամ Մելքոնյանը նշել է, որ իր համար պատիվ է ստանալ այդ աջակցությունը՝ դաշնային հաջորդ ընտրություններում որպես թեկնածու մասնակցելու հարցում։ «Սա այն աշխարհի մի մասն է, որտեղ ես մեծացել եմ։Ես շատ հպարտ եմ նրանով, որ համայնքը ներկայացնելու հնարավորություն ունեմ»,- հայտարարել է նա։




























