Ցանցում հայտնվել են առաջին լուսանկարները, որոնց վրա պատկերված են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից Փալմիրայի Բաալ-շամին տաճարի ոչնչացումը։ The Independent-ի հրապարակած  լուսանկարների վրա  պատկերված են ահաբեկիչներ, որոնք պայթուցիկ են դնում տաճարի պատերի մոտ։ Մյուս կադրերը պատկերում են բուն պայթյունը եւ ակտի հետեւանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ԻՊ գրոհայինները պայթեցրել են Բաալ-շամին տաճարը /Ք․Հ 131թ․/, որը նվիրված է ամպրոպի ու պտղաբերության աստծուն։   Սիրիական Փալմիրայի մյուս օբյեկտների նման՝  այն նույնպես ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։