Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի  միջից հայտնաբերել եւ առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, եւ «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ:

ՔԿՎ-ից հայտնում են, որ վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: