ԱՄՆ-ում մահացել է Մարսի Բորդերսը՝ «մոխրե կինը» այն հանրահայտ լուսանկարից, որն արվել էր 2001 թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ակաբեկչության վայրից։ 41-ամյա կինը մահացել է ստամոքսի քաղցկեղից։
Իմանալով քաղցկեղի մասին ՝ Բորդերսը հայտարարել էր, որ 9/11 ահաբեկչություններն են պատճառ դարձել իր հիվանդության համար։ «Ես վստահ եմ դրանում, քանի որ պատահարից առաջ ես միանգամայն առողջ էի։ Նույնիսկ խոլեստերինս էր նորմայի մեջ, էլ չեմ ասում արյան ճնշման մասին։ Շաքարախտ նույնպես չեմ ունեցել»,-նշել է կինը։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 2001թ․Բորդերսը աշխատում էր Bank of America-ում եւ օդանավի բախման պահին եղել է Առաջին աշտարակում։ Սթեն Հոնդը՝ AFP-ից լուսանկարել էր կնոջը շենքից նրա դուրս գալուց մի քանի րոպե անց։ 9/11 –ից հետո կինն ընկել էր խորը դեպրեսիայի մեջ ու սկսել էր թմրադեղեր օգտագործել։ 2011 թ ապրիլին Բորդերսը բուժում է անցել վերականգնողական կլինիկայում։




























