Տոկիոյի մոտ 360 հազար բնակիչ օգոստոսի 25 –ին չի կարողացել ժամանակին տուն հասնել Tokyu Corporation ընկերության` երեք տարբեր ուղղությամբ ընթացող գնացքների կանգնելու պատճառով:

Ինչպես հաղորդել է ընկերությունը, ավտոմատ համակարգում անհայտ պատճառներով ընդհատվել է էլեկտրամատակարարումը լուսացույցների եւ արգելափակոցների աշխատանքը կարգավորող սարքավորումներին: վԴժբախտ պատահարներից խուսափելու համար ընկերությունը որոշում է կայացրել կանգնեցնել գնացքների աշխատանքը երեք ուղղություններով, որոնք Տոկիոյի կենտրոնը կապում են այլ շրջանների հետ:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել երեկոյան, երբ ուղեւորների հիմնական զանգվածը տուն էր վերադառնում: Գնացքները կանգնած են մնացել չորս ժամ հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով NHK-ին: