Օգոստոսի 22-ին մի կին իր պլանշետի կորստյան մասին դիմում էր ներկայացրել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը, ժամը 10.20-ի սահմաններում, 21-ամյա Արմեն Խ.-ն տան պարսպի վրայից գողացել է պլանշետը` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























