Քալիֆորնիայի Լեյք Էլսինոր քաղաքի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ փորձել է սելֆի անել բոժոժավոր օձի հետ:
36-ամյա Ալեքս Գոմեսը մեկ մետր երկարությամբ օձին նկատել է իր ռանչոյի դաշտում, մոտեցել է ու վերցրել այն: Համատեղ լուսանկար անելու պահին օձը կծել է Գոմեսի ձեռքը:
Նշվում է, որ տղամարդը շատ ուժեղ ցավ է զգացել, նրա ձեռքն այտուցվել է, իսկ մարմինը սկսել է ծակծկել:
Տղամարդուն արագ հասցրել են հիվանդանոց: Գոմեսի մոր խոսքով, նա կարող է կորցնել ձեռքը, քանի որ մարմինն սկսել է արդեն փտել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBS Los Angeles-ը:




























