Ռուսաստանյան «ՊԱՌՆԱՍ» կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինը ձերբակալվել է Կոստրոմայում ընտրողների հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Յաշինը՝ գրառում անելով իր Twitter-ում:

«Ոլորեցին ձեռքերս, մտցրին մեքենան ու տանում են ՆԳ բաժին»,-գրել է Յաշինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա հավելել է, որ ոստիկանության ջոկատը «վերցրել» է իրեն Կոստրոմայում ընտրողների հետ հանդիպումից անմիջապես հետո:

Ավելի վաղ «ՊԱՌՆԱՍ»-ը Կոստրոմայի ընտրական հանձնաժողով 3009 ստորագրություն է է ներկայացրել, սակայն օգոստոսի 8-ին նրան մերժել են գրանցել տարածաշրջանային խորհրարանի ընտրություններին մասնակցելու համար: