Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազությունը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին կանչել է հարցաքննության: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին:

«Փոստային փոխանցումների DHL միջազգային ընկերությունը մեզ պաշտոնական նամակ է հանձնել, որ Ուկրաինայի դատավարական քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովին է փոխանցել ռազմական դատախազություն ներկայանալու ծանուցագիրը»,-ասել է Մատիոսը:

Դատախազի խոսքով, Գերասիմովի հարցաքննությունը նշանակված է  եղել օգոստոսօ 3-ին, բայց նա չի ներկայացել: