Օգոստոսի 25-ին, Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել նաեւ 29-ամյա Ավետիս Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 24-ամյա Գրետա Մ.-ի պայուսակից գողացել է 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ եւ սոցիալական քարտ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: