Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության եւ Դիլջանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա օգոստոսի 25-ին, ժամը 09.55-ին, 1988 թ. ծնված Գեւորգ Կ.-ի բնակարանի խուզարկությամբ ննջասենյակի պահարանից հայտնաբերել եւ առգրավել են ատրճանակի պահունակ` լիցքավորված 5 փամփուշտով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:





























