Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում պայթեցրել են  Թուրքիայի աջակցությամբ Սիրիայի իշխանությունների դեմ կռվող հրամանատար Ջեմիլ Ռադոնի մեքենան։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքյա (Անտիոք) քաղաքում ապրող եւ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում խառնակչություններ իրականացնող եւ Սիրիայի իշխանությունների դեմ պատերազմող հրամանատարներից Ջեմիլ Ռադոյի մեքենան կրկին պայթեցրել են։

Ջեմիլ Ռադոն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախկին նրա մեքենան էլի պայթեցրել էին։