Օգոստոսի 26-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիեդմեին, ով ներկայացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Դույենին:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Լիեդմեին Հայաստանում իր գործունեության համար: Ողջունելով տիկին Դույենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ համագործակցությունը՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանը եւ ՀՀ-ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: