Մարդը, որը ուղիղ եթերի ընթացքում կրակել էր  CBS հեռուստաալիքի լրագրողների վրա, գուցե նրանց նախկին գործընկերներից է: Այդ մասին հայտարարել է Վիրջինիա նահանգի նահանգապետ Տերրի ՄակԱլիֆֆը (Terry McAuliffe):

Reuters-ի տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկանությունը ենթադրյալ չարամիտին հետապնդում է Վիրջինիայի Մոնետա քաղաքի շրջակայքում:  Քաղաքի դպրոցներն աշխատում են մեկուսացման ռեժիմում` ուսուցիչներին եւ ուսանողներին արգելված է հեռանալ աշխատասենյակներից, հաղորդում է  Lenta.ru-ն:

WHSV հեռուստաալիքը Twitter-ում տեղադրել է ենթադրյալ մարդասպանի լուսանկարը:  

Հանցագործությունն իրականացվել է օգոստոսի 26-ին, երբ հաղորդավարը իր զրուցակցուհուն հարցեր էր տալիս տեղական բիզնեսի մասին: Զոհվել է  24-ամյա լրագրողուհի Էլիսոն Փարքերը (Alison Parker) եւ 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը  (Adam Ward):