Հունաստանի կառավարող ՍԻՐԻԶԱ կուսակցությունից եւս 53 պատգամավոր տեղափոխվել է նորաստեղծ խորհրդարանական «Ժողովրդական միասնություն» կուսակցություն` հրաժարվելով օգնության երրորդ ծրագրի շրջանակում վարկատերերի հետ համաձայնությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Naftemporiki-ին:

Խորհրդարանական նոր «Ժողովրդական միասնություն» խմբակցությունը, որը ղեկավարում է Պանայոտիս Լաֆազանիսը, ձեւավորվել է անցյալ շաբաթ` ՍԻՐԻԶԱ կուակցության ձախ թեւի 25 այլախոհ պատգամավորից:

Պատգամավորները կուսակցությանը քննադատել են արտահերթ ընտրությունների համար, որի մասին որոշումն ընդունվել էր առանց կուսակցության Կենտրոնական կոմիտեի հետ խորհրդակցելու: Նրանք նաեւ ավելացրել են, որ կպաշտպանեն ժողովրդի շահերը, որը հուլիսի 5-ի հանրաքվեով   «ոչ» է ասել պարտատերերի վերջնագրին:  

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է հրաժարական տալու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: