Կոստրոմայում ձերբակալված ռուսաստանցի ընդդիմադիր, ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահի տեղակալ Իլյա Յաշինին ազատ են արձակել ոստիկանությունից: Նա ծանուցմամբ պետք է դատարան ներկայանա՝ ոստիկանության աշխատակցին չենթարկվելու համար:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Իլյա Յաշինին ձերբակալել են Կոստրոմայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ոստիկանության տվյալներով, ընդդիմադիր գործիչը միջոցառման ժամանակ ձայնն ուժեղացնող սարքավորում է օգտագործել, ինչը խախտում է լռության մասին մարզի օրենքը: Երբ պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել են հավաքվածներին, նա չի ենթարկվել «իրավապահների օրինական պահանջներին»: Արդյունքում Յաշինին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: