Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: