Օգոստոսի 26-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության եւ 3-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: