Չինական Տյանցզին քաղաքում վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 145-ի: Այդ մասին օգոստոսի 27-ին գրում է «Ժենմին Ժիբաո» թերթը` վկայակոչելով Տյանցզինի կառավարության տեղեկատվական վարչությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր ողբերգության 139  զոհի մասին: Եվս 28 մարդու ճակատագիրն անհայտ է: Բոլոր զոհվածների անձը պարզվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տյանցզինում այդ խոշոր արտակարգ պատահարը տեղի էր ունեցել օգոստոսի 12-ին: Առաջին պայթյունից հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլին համարժեք, մի քանի նոր պայթյուն է հաջորդել, որոնցից ամենահզորի ուժը համարժեք է եղել 21 տոննա տրոտիլի: