Ռուսական կողմը չի կատարում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար ստորագրած Մինսկի համաձայնագրերի իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
«Ես կցանկանայի նորից կողմերին կոչ անել ամբողջովին կատարել Մինսկի համաձայնագրերը։ Ես առաջին հերթին դիմում եմ Ռուսաստանին, քանի որ, դատելով ամեն ինչից, նա չի կատարում իր պարտավորությունները»,- ասել է Յունկերը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Ուկրաինայում խաղաղության եւ կայունության ապահովման համար անհրաժեշտ է կատարեն Մինսկում ձեռք բերած համաձայնությունները, եւ բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները»,- հավելել է նա։





























