Ավստրիայի արեւելքում բեռնատար մեքենայում հայտնաբերել են միգրանտների դիեր։ Զոհերի թիվը կազմում է 20-ից 50 մարդ։ Ինչպես հայտնում է ավստրիական Krone թերթը՝ ավտոմեքենան կայանել էր մայրուղու եզրին, որը կապում է Պարնդորֆ եւ Նոյզիդլ –ամ- Զե քաղաքները (Բուրգենլանդի դաշնային տարածք)։
Փախստականների մահվան պատճառն ամենայն հավանականությամբ թթվածնի պակասն է եղել։
Երկրի ներքին գործերի նախարար Յոհան Միքլ – Լյայթները հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, սակայն հայտարարել է, որ զոհերի թվի մասին ճշգրիտ տվյալներ չունի։
Այզենշտադտում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ սա Աստրիայի համար սեւ օր է, հայտնում է Lenta.ru-ն։
Հրատարակությունը նշում է, որ միայն օգոստոսի 27-ի առավոտյան Ավստրիայի տարածք է ժամանել երեք բեռնատար ; Դրանցից մեկում 34 միգրանտ է եղել, այդ թվում մոտավորապես տասը փոքրահասակ երեխա։ Մինչ ավտոմեքենան տեղ է հասել, նրանք նույնպես քիչ էր մնացել խեղդվեին։





























