Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բայրամփաշա թաղամասի կենտրոնական ավտոկայանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Milliyet-ը, միջադեպից երեք մարդ վիրավորվել են։

Հրաձգությունը տեղի է ունեցել դեռեւս անհայտ պատճառներով մարդկանց 2 խմբերի միջեւ։

Ի սկզբանե վիճաբանության մասնակիցները սահմանափակվել են միայն բանավեճով, որից հետո գործի են դրել ավտոմատ զենք։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 3 մարդ, որոնց հիվանդանոց են տեղափոխել,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավտոկայանի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը։