Փաստը, որ 2010թ. միայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները 8 անգամ հանդիպել են, վկայում է երկու երկրների առանձնահատուկ գործընկերային փոխհարաբերությունների եւ երկու նախագահների ընկերական հարաբերությունների մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որ պետական այցով գտնվում է Հայաստանում:
Նա շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը ջերմ եւ սրտաբաց ընդունելության նաեւ ջերմ, բայց ոչ խեղդող եղանակի համար: Դմիտրի Մեդվեդեւը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր գործնականում բոլոր ոլորտներում՝ էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի, գիտության եւ կրթության: Նա նշել է,թ ե վերջին շրջանում ավելացել են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:
Մեդվեդեւը շեշտել է հաղորդակցային համագործակցության վրա՝ հաշվի առնելով, թե ինչ կարեւորությունէ դա ներկայացնում Հայաստանի համար: Նա ընդգծել է համագործակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում:



























