Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են դեպրեսիայի ռիսկին ավելի շատ ենթարկվող մասնագիտությունները։ Նրանք այդ նպատակով վերլուծել են 18-64 տարեկան 60 հազար մարդկանց շրջանում անցկացրած ազգային հարցման տվյալները։

Պարզվել է, որ դեպրեսիայի ենթարկվող մասնագիտությունների ցուցակը գլխավորում է տարեց եւ հիվանդ մարդկանց խնամակալի մասնագիտությունը։ Այս դասին են պատկանում նաեւ դայակները։ Այս ոլորտում աշխատողների մոտ 11 տոկոսի մոտ ամեն տարի դեպրեսիայի ախտանշաններ են ի հայտ գալիս, գրում է Mignews-ը։

Երկրորդ տեղում են հանրային սննդի ոլորտի աշխատակիցները, իսկ «դեպրեսիվ» եռնյակը եզրափակում է սոցիալական եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները։