Այս օրերին Լիբանանում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ:   

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող եւ հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը:

Նա երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնելով, որ դրանց շրջանակը կընդլայնվի: