Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ատում ադրբեջանցիներին ոչ էթնիկ, ոչ էլ կրոնական նկատառումներով: Այս մասին գրում է իտալական Riforma պարբերականը: Հոդվածում ասվում է.
«Սա պատերազմ է, որը գալիս է հեռու անցյալից: Երբ ստեղծվեծ Խորհրդային Միությունը, բարձրացավ վիճելի տարածքների ազգային տարանջատման հարցը: ԼՂ-ում Ստալինի ընտրությունը կանգ առավ Ադրբեջանի վրա, թեեւ հայերը կազմում էին Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը:
Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Խորհրդային Միությունը լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ: Ինչպես Կովկասի գրեթե բոլոր տարածաշրջաններում, հակամարտությունները պայմանավորված են Կենտրոնի քաղաքականությամբ: Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմն իրեն երկար սպասեցնել չտվեց:
Osservatorio Balcani e Caucaso պարբերականի լրագրող Սիմենո Ձոպելլարոն, ով վերջերս է եղել Ղարաբաղում, նշում է. «Խաղաղության ցանկություն կա եւ այն մեծ է: Ես չեմ տեսել եւ չեմ լսել ադրբեջանցիների նկատմամբ ոչ էթնիկ, ոչ կրոնական ատելության մասին: Քաղաքացիական հասարակությունը շատ է խաղաղություն ու նորմալ կյանք ցանկանում: Երբ սկսում ես ծանոթանալ մարդկանց հետ, տեսնում ես, որ չկա մի ընտանիք, որը զոհ չի տվել պատերազմի ժամանակ»:





























