Սիրիացի ֆուտբոլային մարզիչը, ում անցած շաբաթ Հունգարիայի ու Սերբիայի սահմանի վրա ոտք էր գցել օպերատորը, աշխատանքի առաջարկ է ստացել:

 Մադրիդի CENAFE ֆուտբոլային մարզիչների դպրոցը նաեւ կօգնի, որ Օսամա Աբուդուլ Մոխսենն իր ընտանիքի հետ միասին բնակություն հաստատի Իսպանիայում:

Մոխսենն արդեն գերմանիայի Մյունխեն քաղաքից  մեկնել է Մադրիդ, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է հունգարարական N1TV հեռուստաալիքի օպերատորը ոտքի հարվածով գետնին գցում երեխային գրկած Մոխսենին, ով ոստիկանությունից էր փախչում, վրդովմունքի ալիք էին առաջացրել ամբողջ աշխարհում:

Պետրա Լասլոն, ով փախստականին ոտքն էր գցել, հետագայում ներողություն էր խնդրրել իր արածի համար: N1TV հեռուստաալիքը անընդունելի է համարել իր աշխատակցուհու վարքագիծը եւ նրան հեռացրել է աշխատանքից: