ՀՀ կառավարությունը տարածքներ է հատկացրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու նոր տեղամասի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին կայացած նիստում։ Թալին-Լանջիկ 18.7 կմ-անոց տեղամասը միացնում է Հայաստանի կենտրոնական եւ հյուսիսային մարզերը։ Նրա շինարարությունը ֆինանսավորվելու է ֆինանսական ծրագրի 3 տրանշով։
Նույն շրջանում տեղամասի 24.7 կմ երկարությամբ մյուս հատվածի շինարարության համար ակնկալվում է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությունը։
Շինարարությունն իրականացվելու է ավտոմայրուղու արդեն գոյություն ունեցող շերտի վրա։ Դրա երկու գծերի փոխարեն կլինեն 4-ը, իսկ ասֆալտե ծածկը կփոխարինվի բետոնով։
«Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է




























