Աշխարհի ամենամեծ առագաստային զբոսանավը՝ Sailing Yacht A-ն, որը կառուցվել է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի համար, փորձարկել են Գերմանիայի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը։

Զբոսանավի երկարությունը 142 մետր է, բարձրությունը՝ մոտ 91 մետր։ Խոշորագույն առագաստի մակերեսը կկազմի 1767 քառ. մետր։ Նավը ունի 8 տախտակամած եւ մեկ ստորջրյա դիտակետ։

Զբոսանավը գնահատվում է 404 մլն դոլար։ Այն նախատեսված է 20 հյուրերի եւ անձնակազմի 54 անդամի համար։

Մեծությամբ երկրորդ զբոսանավը (առանց առագաստների) պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին։