Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին խնդրել է թույլատրել ձիով երթեւեկել մայրաքաղաքի հեծանվային ուղիներով։ Ստերլիգովն արդեն համապատասխան հայց է ներկայացրել քաղաքապետին, գրում է Նորությունների ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ պատրաստ է անձամբ ստանձնել ձիերի կեղտը հավաքելու եւ Մերձմոսկովյան հողամասերը դրանցով պարարտացնելու պարտավորությունը։

«Կեղտը կհավաքեմ ձրի։ Խնդրում եմ 50 տարի ժամկետով կեղտն անվճար հավաքելու արտոնություն տալ»,- ասված է նրա դիմումում։

Հիշեցնենք, որ հուլիսին Ստերլիգովը տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ, իսկ վերջերս նորից վերադարձել է Ռուսաստան։